Ասմունքի ամենամյա հանրապետական փառատոն
2007-10-10
Ամեն տարի Թարգմանչաց տոնի նախաշեմին անցկացվող ասմունքի ամենամյա հանրապետական փառատոնն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 110 և մահվան 70 ամյակին: Միջոցառումը կազմակերպում է ՀՀ գրողների միությունը` ԿԳ նախարարության և Չարենցի տուն-թանգարանի տնօրինության հետ համատեղ:
Այս տարի փառատոնի հանրապետական փուլը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 11-13-ը: Փուլի առաջին մասը կանցկացվի Չարենցի տուն-թանգարանում, իսկ երկրորդը՝ Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տանը: Հանրապետական մրցույթի 1-ին փուլին կմասնակցեն նախնական փուլով ընտրված 46 ներկայացուցիչներ հանրապետության տարբեր մարզերից:
1.Երևան – 10 երեխա
2. Լոռի – 5 երեխա
3. Սյունիք – 5 երեխա
4. Շիրակ – 5 երեխա
5. Վայոց Ձոր – 3 երեխա
6. Արարատ – 3 երեխա
7. Արմավիր – 3 երեխա
8. Արագածոտն – 3 երեխա
9. Տավուշ – 3 երեխա
10. Կոտայք – 3 երեխա
11. Գեղարքունիք – 3 երեխա
Ժյուրիի ընտրությամբ նրանցից 18-ը կմասնակցեն 2-րդ փուլին:
Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի հրամանի` փառատոնի հանրապետական փուլի ժյուրիի կազմում ընդգրկված են ՀՀ գրողների միության նախագահ Լ. Անանյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը, նույն վարչության առաջատար մասնագետ Ն. Մնացականյանը, Ազատ Գասպարյանը, Ժենյա Ավետիսյանը և Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լ. Հակոբյանը:
Մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա Օշականում` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտ: