Քաղաքացիների հերթական ընդունելություն Արայիկ Հարությունյանի մոտ

2018-11-20

 

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես հերթագրված 12 քաղաքացիներից ընդունելությանը ներկայացել են 11-ը: Հարցերը հիմնականում վերաբերել են հանրակրթության բնագավառին, մասնավորապես, հատուկ դպրոցներում կրթության որակի բարձրացմանը, տնօրենի ընտրության մրցութային կարգին, տնօրենների հավաստագրման վերջին քննություններին, ինչպես նաև աշխատանքային գործընթացների կազմակերպչական խնդիրներին:

Հարցեր են եղել նաև միջին և բարձրագույն մասնագիտական կրթության և գիտության ոլորտի առնչությամբ, մասնավորապես, գիտության ոլորտի բազային ֆինանսավորման, ինչպես նաև մասնագիտական խորհուրդների ձևավորման և երիտասարդ գիտնականների ներգրավման հետ կապված:

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է քաղաքացիների դիմումները մեկ անգամ ևս քննարկել համապատասխան ստորաբաժանումներում և օրենսդրության շրջանակում առաջարկել համապատասխան լուծումներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։