Կայացել են ԱՊՀ երկրների դպրոցականների 6-րդ մարզական միջազգային փառատոնի մրցումները
2018-11-12
Նոյեմբերի 3-9-ը ՌԴ Պերմ քաղաքում կայացել են ԱՊՀ երկրների դպրոցականների 6-րդ մարզական միջազգային փառատոնի մրցումները, որոնց ՀՀ պատվիրակությունը ներկայացել է 7 մարզաձևում՝ բասկետբոլ (պատանիներ), բասկետբոլ 3X3 (աղջիկներ), վոլեյբոլ (պատանիներ), շախմատ (պատանիներ և աղջիկներ), սեղանի թենիս (պատանիներ և աղջիկներ), բադմինթոն (պատանիներ և աղջիկներ) և մինի-ֆուտբոլ (պատանիներ):
Թիմային հաշվարկով առաջ անցնելով ԱՊՀ մյուս պետություններից` մեր երկիրը ներկայացնող դպրոցականների թիմը գրավել է պատվավոր առաջին տեղը` նվաճելով 5 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալներ: