Պարգեւներ եւ մրցանակներ մանկավարժներին
2007-10-08
Մանկավարժների մասնագիտական տոնի առթիվ Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանը, ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը եւ պաշտոնատար այլ անձինքÖ‰
Կրթության բնագավառում ցուցաբերած վաստակի և երկարամյա մանկավարժական գործունեության համար ՀՀ նախագահի անունից այսօրվա հանդիսության ժամանակ հանրապետության 9 մանկավարժի շնորհվեց «ՀՀ վաստակավոր մանկավարժի» կոչում, եւս 9-ը պարգևատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով:
Տոնի առիթով պարգևատրվեցին նաեւ
«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական ամենամյա մրցույթի հաղթողները: ՀՀ վարչապետը «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցանակակիրներին հանձնեց ավտոմեքենաներ: Վաստակաշատ 12 ուսուցիչ
ստացավ նաեւ ՀՀ վարչապետի շնորհակալագիր: Հանձնվեցին նաև այլ խրախուսական մրցանակներ ու պարգևներ ուսուցիչներին, տնօրեններին և դաստիարակներին:
Ուսուցիչների մասնագիտական տոնի կապակցությամբ հոկտեմբերի 9-ին պարգեւների ու հուշամեդալների հանձնման արարողություն տեղի կունենա նաեւ ԿԳՆ-ումÖ‰