ԳԹԿ աշխատանքային խմբի այցը ԼՂՀ

2007-10-08

Ավարտական եւ միասնական քննությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ խնդիրների քննարկման նպատակով նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր ՀՀ ԿԳՆ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատանքային խումբը:
Ինչպես հայտնի է, մեր հանրապետությանը զուգահեռ ԼՂՀ-ում եւս այս ոլորտում իրականացվում են բարեփոխումներ. ներդրվում է քննական նոր համակարգըÖ‰
Աշխատանքային այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Վ. Խաչատրյանին եւ ԼՂՀ ԳԹԿ աշխատակիցներին: Ներկայացվել են ԳԹԿ առաջիկա անելիքները. մասնավորապես, «Հայոց լեզու եւ գրականություն», «Մաթեմատիկա» եւ «Օտար լեզու» առարկաներից պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջադրանքների ու ուղեցույցների մշակման աշխատանքները, կանոնակարգային եւ ընթացակարգային փաստաթղթերում փոփոխությունների, լրամշակումների առաջարկները:
ԳԹԿ աշխատանքային խմբին ընդունել է նաեւ ԼՂՀ վարչապետ Ա. ՀարությունյանըÖ‰
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։