«Ընտանիք» կենտրոնի սաների հաղթանակը միջազգային մրցույթում
2018-10-25
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաներ Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը ՌԴ Պյատիգորսկ քաղաքում կայացած «Տարվա եղանակներ» նախագծի շնորհալիների 5-րդ միջազգային մրցույթի «Ակադեմիական վոկալ» անվանակարգում արժանացել են 1-ին կարգի դափնեկրի կոչման և պարգևատրվել դիպլոմներով ու հատուկ մրցանակներով:
Մասնագիտական ժյուրիի կազմում էին ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչներ, անվանի երաժիշտներ և վաստակաշատ մանկավարժներ:
Մրցույթին մասնակցել է շուրջ 120 դեռահաս՝ Ռուսաստանից, Չինաստանից, Լատվիայից, Իսրայելից և Հայաստանից:
ՀՀ պատվիրակության կազմում են եղել «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը և երգարվեստի խմբակի ղեկավար Արևիկ Թանաշեանը:
Հավելենք, որ մինչ այդ Երևանում կայացած «Կովկասի առաջնություն-2018» միջազգային 5-րդ երգի հանրապետական մրցույթ-փառատոնում «Դասական վոկալ» անվանակարգում «Ընտանիք» կենտրոնի սաներ Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը զբաղեցրել էին 1-ին տեղը, և Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից հրավիրվել՝ մասնակցելու վերոնշյալ միջազգային մրցույթին: