Դպրոցները համալրվում են սարքերով
2007-10-05
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր նախարարության ոսկե հուշամեդալ հանձնեց սփյուռքահայ բարերար Գաբրիել ՃամբերջյանինÖ‰ Նրա աջակցությամբ 1999 թվականից Հայաստանի դպրոցները համալրվում են լաբորատոր ամենատարբեր սարքավորումներովÖ‰
Նախորդ տարի սարքեր են տրամադրվել հիմնականում մարզային դպրոցներինÖ‰ Իսկ այս տարվա ծրագրով, ընդհանուր առմամբ, ավելի քան 350 սարք կտրամադրվի մայրաքաղաքի բոլոր դպրոցներինÖ‰
Շնորհակալություն հայտնելով բարերարին՝ ԿԳ նախարարը կարեւորեց սույն ծրագրի իրականացումը եւ նշեց, որ այսպիսով լուծվում է հանրակրթության համակարգի լուրջ բացերից մեկըÖ‰ Լաբորատոր սարքավորումների առկայությունը հնարավորություն կընձեռի մեր դպրոցներին ապահովել երեք՝ «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն» առարկաների ծրագրերի լիարժեք եւ ամբողջական ուսուցումըÖ‰
Բարերարի աջակցությունն այսքանով չի սահմանափակվում. վերջինս նպատակ ունի օգնել նաեւ հանրապետության երաշժտական դպրոցներին՝ տրամադրելով գործիքներÖ‰