ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ, ՀՈՒՇԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
2007-07-09
ՀՀ ԿԳ նախարարությունը համագործակցում է աշխարհի շուրջ 30 երկրների հետ. միջպետական համաձայնագրերի, պայմանագրերի, փոխըմբռնման հուշագրերի շրջանակում իրականացվում են տարբեր ծրագրեր:
1.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության միջև 2000թ. ստորագրված համաձայնագրի շրջանակներում, յուրաքանչյուր տարի չինական կողմը ՀՀ-ին հատկացնում է բուհական՝ բակալավրի եւ մագիստրոսի, ասպիրանտական ուսուցման տեղերÖ‰ Ըստ համաձայնագրի, Չինաստանի Հանրապետությունում ուսանողների ընդհանուր թիվը չպետք է գերազանցի 15-ըÖ‰
2. «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև 2007-2009թթ. ժամանակահատվածի համար կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» ծրագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2006 թվականին, բուլղարական կողմից յուրաքանչյուր տարի ՀՀ-ին հատկացվում է բուհական կրթաթոշակային 2 տեղÖ‰
3.«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին 2006-2010թթ. համար» ծրագրի շրջանակներում /ստորագրված 2006թ./ ռումինական կողմից հատկացվում է բուհական՝ բակալավրի եւ մագիստրոսի, ասպիրանտական կրթաթոշակային 8 տեղÖ‰
4.«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի /ստորագրված 2004թ./ շրջանակներում ռուսական կողմը տրամադրում է բուհական եւ կլինօրդինատրական շուրջ 60-80, ասպիրանտական շուրջ 20 կրթաթոշակային տեղյտարարվում է մրցույթ:
5. Չեխիայի Հանրապետության կրթաթոշակային խորհրդի կողմից ՀՀ-ին յուրաքանչյուր տարի տրամադրվում է կրթաթոշակային 1-2 բուհական կամ ասպիրանտական տեղÖ‰
6. Սլովակիայի Հանրապետության կրթաթոշակային խորհրդի կողմից ՀՀ-ին յուրաքանչյուր տարի տրամադրվում է կրթաթոշակային 1-2 բուհական կամ ասպիրանտական տեղÖ‰
7. «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև կրթության և գիտության ոլորտում 2006-2009թթ. ժամանակահատվածի համար իրականացվում է ծրագիր /ստորագրվել է 06.12.2005/, որի համաձայն եգիպտական կողմը տրամադրում է ուսանողական կրթաթոշակային 5 տեղ:
Համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս կրթաթոշակային տեղեր է տրամադրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը, Բուլղարիայի Հանրապետությանը, Ռումինիային, Ռուսաստանի Դաշնությանը և Եգիպտոսին: