Նախարարը մտահոգված է շինարարության վերջնաժամկետով

2018-08-27

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ: Մինչ խորհրդակցությունը նախարարը եղել է Մարտունու ավագ դպրոցում, որը հիմնովին վերակառուցվում է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրով: Ծանոթանալով կատարվող աշխատանքներին` նախարարը մտահոգություն է հայտնել  նախատեսված վերջնաժամկետի, և դրանով պայմանավորված էլ՝ շինարարության որակի վերաբերյալ: Համաձայն ծրագրի` շինարարությունը պետք է ավարտվի սեպտեմբեր ամսվա վերջին, սակայն առկա չավարտված ծավալները վկայում են, որ նշված ժամկետները չեն պահպանվի:
 Մեկ ամիս անց նախատեսված է ևս մեկ ստուգայց։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։