Աջակցություն հաշմանդամ երեխաների կրթական կարիքներին

2007-07-02

Հայաստանում շարժական կապի օպերատոր ՎիվաՍել ընկերության ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջեւ այսօր կնքվել է պայմանագիր, որի համաձայն ՎիվաՍելը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կտրամադրի 36,773,760 ՀՀ դրամ (շուրջ 105,000 ԱՄՆ դոլար)Ö‰ Գումարը կուղղվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ու ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող այն ծրագրերին, որոնք նպաստում են հաշմանդամ  երեխաներին հանրակրթական համակարգում ներառելու գործընթացինÖ‰
«ՎիվաՍելի նվիրատվությունը կապահովի այն երեխաների մուտքը դպրոց, որոնք այդ առումով լուրջ դժվարություններ ունենÖ‰ ՎիվաՍելը հանդիսանում է  ՄԱԿ-ի Գլոբալ Կոմպակտ նախաձեռնության անդամ, եւ այսպիսով դրական օրինակ է հանդիսանում՝ ցույց տալով, թե ինչպես մասնավոր սեկտորի միջոցները կարող են օգտագործվել երեխաների բարօրության համար»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ պրն. Շելդոն Յեթը:
«Մենք հավատում ենք Հայաստանի ապագային, եւ այդ ապագան երեխաներն են: Մասնավոր սեկտորը պետք է հոգ տանի, որպեսզի Հայաստանի բոլոր երեխաները` անկախ իրենց սոցիալական դրությունից կամ առողջական կարգավիճակից, ունենան հավասար հնարավորություններ` ստանալու որակյալ կրթություն և դառնալու սոցիալական կյանքի լիարժեք մասնակիցը»,- նշեց ՎիվաՍելի գլխավոր տնօրեն Ռալֆ ՅիրիկյանըÖ‰
Այս համատեղ ծրագիրը կաջակցի մայրաքաղաք Երևանի և Տավուշի մարզի 8 ներառական դպրոցներում ներկայումս սովորող երեխաներին: ՎիվաՍելի տրամադրած գումարը զգալիորեն կհեշտացնի այդ երեխաների ճանապարհը դպրոց՝ թեքահարթակների կառուցման և 3 հատուկ հարմարեցված միկրոավտոբուսների տրամադրման միջոցովÖ‰
Ծրագիրը նախատեսում է նաև ուսուցիչների վերապատրաստում` ինտերակտիվ մեթոդներով, ինչպես նաև որոշ դպրոցներում ռեսուրսային դասասենյակների ստեղծում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։