Կայացել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

2018-08-23

Oգոստոսի 22-ին կայացել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որի  օրակարգում ընդգրկված հարցերից է եղել 5-9-րդ դասարաններում սովորելու համար դիմումներ ներկայացրած աշակերտների ընդունելության ձևաչափի հաստատումը: Խորհուրդը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը և ծնողների հետ ունեցած հանդիպումների ընթացքում արտահայտված կարծիքները, որոշել է  ստեղծել հանձնախումբ, որը կհաշվարկի յուրաքանչյուր աշակերտի վերջին մեկ ուսումնական տարվա առաջադիմության միջին թվաբանականը, և դրա հիման վրա կկատարի ընդունելությունը: Հոգաբարձուների խորհուրդը որոշել է նաև մինչև օգոստոսի 24-ը դպրոցում հրապարակել ընդունված աշակերտների ցուցակը։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։