2007-2008 ուսումնական տարում պետական բուհեր սփյուռքահայ դիմորդների ընդունելություն

2007-06-29

Սփյուռքի համար առաջնային համարվող մասնագիտությունների գծով  կադրերի պատրաստման նպատակով, 2007-2008 ուսումնական տարում պետական բուհեր սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար ՀՀ կառավարության կողմից պետպատվերի շրջանակներում հատկացվել է 70 տեղ:
Սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը կատարվելու է համաձայն «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների կրթության կազմակերպման մասին» կարգի, ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղվող հանձնաժողովի կողմից՝ մրցութային կարգով եւ դիմորդների ներկայացված փաստաթղթերի քննարկման միջոցով: Անվճար տեղերի մրցույթին կարող են մասնակցել այն դիմորդները, ովքեր նախընտրում են մանկավարժական, հայագիտական, մշակութային մասնագիտություններÖ‰
Պետական պատվերի տեղերից բացի, սփյուռքահայ դիմորդները հնարավորություն ունեն ընդունվել նաև վճարովի համակարգ՝ նույն կարգի համաձայն, այդ թվում՝ նաև քոլեջներ ու ասպիրանտուրա:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն փաստաթղթերի ներկայացման ժամկետը հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 20-ն է: Ասպիրանտուրայի համար՝ մինչև սեպտեմբերի 30-ը: Հայոց լզվին բավարար տիրապետելու  և կրթական ծրագրերին հարմարվելու նպատակով սփյուռքահայ դիմորդներն ընդունվելու են բուհերի նախապատրաստական բաժանմունք՝ ուսուցման մեկ տարի ժամկետով: Հայոց լեզվից և մասնագիտական առարկաներից բավարար գիտելիքների առկայության պարագայում, ինչը որոշվում է գիտելիքների ստուգման արդյունքներով, դիմորդներին հնարավորություն կտրվի ուսումն սկսել առաջին կուրսից: Գիտելիքների ստուգմանը մասնակցելու համար դիմորդի ներկայությունը Երևանում օգոստոսի 20-ից պարտադիր է:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։