Ձեւական անցումն անընդունելի է

2007-06-28

ԿԳ նախարարությունը, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղը եւ Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնն այսօր կազմակերպել էին «Բոլոնիայի գործընթացով դեպի եվրոպական բարձրագույն կրթական տարածք. Բերգենից Լոնդոն» թեմայով սեմինար-քննարկումÖ‰

Ներկայացվեց հետազոտություն Հայաստանում եւ Բոլոնիայի անդամ այլ երկրներում գործընթացի առկա վիճակի մասին, ու ըստ գործընթացի 10 հիմնական ուղղությունների՝ իրականացվող բարեփոխումների ընթացքին տրվեցին նաեւ որոշ գնահատականներÖ‰
«Բոլոնիայի գործընթացի շրջանակներում բուհական համակարգի բարեփոխումների առումով այսօր մեր բուհրեն ունեն երկու ճանապարհ եւ մոտեցումը, որ երբեմն ցուցաբերվում է, բացարձակ անընդունելի էÖ‰ Խոսքը որոշ բուհերի այն դիրքորոշման մասին է, որ ինչ ունենք հնուց, լավ է, բայց քանի որ նման քայլեր եք սկսել, հինը կարելի է փոխել նոր կաղապարով ու այդպես ներկայացնելÖ‰ Սա անընդունելի ճանապարհ էÖ‰ Այդ բուհերի ղեկավարները պետք է իմանան, որ ընդամենը 3 տարի հետո փաստի առաջ են կանգնելու, քանի որ եվրոպական ռեգիստրն ունի հստակ չափորոշիչներ, որոնց շրջանակում նրանք չեն տեղավորվելու ու դաշտից դուրս են մնալու»,- հայտարարեց ԿԳ նախարար Լեւոն ՄկրտչյանըÖ‰
Մեր երկրի ու բուհերի համար բարեփոխումների ընդունելի ուղին իրական քայլերն են, ու որպեզսի ապահովվի դրանց արդյունավետությունը, որակական փոփոխություններ իրականացվեն, բուհերը եւ կրթական համակարգը նախ պետք է կարողանան գնահատել ու ճիշտ արժեւորել այն, ինչ ունենքÖ‰
Նախարարը նաեւ անդրադարձավ վերջերս Լոնդոնում կայացած Բոլոնիայի անդամ երկրների կրթության նախարարների հանդիպմանը, նշելով, որ այնտեղ հնչած հիմնական մտահոգության առումով անհանգստանալու տեղ ունի նաեւ մեր երկիրըÖ‰ Գործընթացը որեւէ երկրում չպետք է դառնա միայն էլիտար կամ կրթական որոշակի խավի սեփականությունÖ‰ Ուստի ամեն ինչ պետք է անել, որ մեր բուհերում եւս ֆակուլտետներում ու ամբիոններում քննարկումներ եւ բանավեճեր կազմակերպվեն այս ամենի շուրջ՝ առկա խնդիրների լուծումները համատեղ գտնելու նպատակովÖ‰ 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։