ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
2007-06-28
Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007թ. հուլիս 6-ի 629-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության» կանոնները և «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2009/2010 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով /վճարովի/ առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության ապրիլի 16-ի 200 9թվականի N401-Ն որոշման հավելվածի աղյուսակի 1-ին կետը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 25.06.2009թվականի N 568-Ա/Ք հրամանը`
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելություն` Հայաստանի Հանրապետության նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ.
1/պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ուսանելու համար` ս.թ հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ,
2/նախապատրաստական բաժնում ուսանելու համար` ս.թ հուլիսի 1-ից մինչև նոյեմբերի 6-ը ներառյալ,
3/հետբուհական ծրագրերով ուսանելու համար ` հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը:
Փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացվում են դիմորդի կողմից անձամբ կամ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:
Դիմորդները ներկայացնում են`
1/դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով
2/Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ,
3/անձնագրի բոլոր էջերի պատճենները,
4/ծննդյան վկայականի պատճենը` պետական նոտարի վավերացմամբ կամ մկրտության վկայական,
5/միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության վկայականի պատճենը` հյուպատոսական կամ պետական նոտարի վավերացմամբ,
6/բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջության մասին,
7/3x4 չափսի 4 լուսանկար,
8/հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ հայցողների համար` ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ,
9/սփյուռքում ուսուցիչ աշխատելու մասին տեղեկանք` ըստ անհրաժեշտության: