Երկու մեդալ՝ «Ֆիզիկայի» միջազգային օլիմպիադայում

2018-07-27

2018 թվականի հուլիսի 21-ին Լիսաբոնում մեկնարկել է «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում  է 3 աշակերտ: Օլիմպիադայի արդյունքում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գևորգյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ նույն դպրոցի 11-րդ դասարանի սաներ Դավիթ Զոհրաբյանը և Քրիստինե Գրիգորյանը՝ համապատասխանաբար բրոնզե մեդալի և գովասանագրի: Հայաստանի թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, «Այբ» կրթական հանգույց/ և Բիլոր Կուրղինյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։