Տրվել է հայ դպրոցականների հաղթարշավի մեկնարկը
2018-07-13
Մեկնարկել են 2018 թվականի միջազգային օլիմպիադաները. հուլիսի 7-13-ը Ռումինիայի Քլուջ-Նաբոկա քաղաքում տեղի ունեցած «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադան հայ դպրոցականների հաղթարշավի սկիզբն է դրել:
Հայաստանի դպրոցականների թիմի բոլոր վեց մասնակիցներն արժանացել են մեդալների՝ երկու արծաթե և չորս բրոնզե:
Մարտիրոսյան Վահան-Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (12-րդ դասարան) -արծաթե մեդալ
Կարալյան Ալեքսանդր - «Քվանտ» վարժարան (12-րդ դասարան) - արծաթե մեդալ
Փանոսյան Լյովա - Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (11-րդ դասարան) -բրոնզե մեդալ
Մաղաքյան Գագիկ - Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (11-րդ դասարան) բրոնզե մեդալ
Մուրադյան Նատալի - Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց(11-րդ դասարան) - բրոնզե մեդալ
Չթչյան Տիգրան - Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (10-րդ դասարան) - բրոնզե մեդալ
Շնորհավորում ենք օլիմպիադայի բոլոր հաղթողներին, ՀՀ դպրոցականների թիմի ղեկավարներ Սմբատ Գոգյանին /ՀՀ ԳԱԱ/ և Գուրգեն Ասատրյանին /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, ինչպես նաև թիմը օլիմպիադային նախապատրաստող Տիգրան Մարգարյանին, թիմի անդամների ծնողներին և մաթեմատիկայի ուսուցիչներին:
Օլիմպիադային մասնակցել է 108 երկրի թիմ՝ 594 մասնակիցներով: