Նախարարությունում հյուրընկալել էին աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանին
2018-07-12
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հյուրընկալել էինք աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանին: 2016 թվականին Մենդելեևի աղյուսակի 115-րդ ու 118-րդ տարրերը ստացել են «մոսկովիում» (Mc) ու «օգանեսոն» (Og) անունները՝ ի պատիվ Յուրի Օգանեսյանի:
Գիտնականը ԿԳՆ աշխատակիցներին պատմել է իր կյանքի պատմությունը, մասնագիտական ընտրությունը, վերոնշյալ տարրերի ստեղծման պատմությունը:
Հանդիպման մասնակիցները պրոֆեսորին մի շարք հարցեր են ուղղել, որոնք առնչվում էին Հայաստանում գիտության զարգացման հեռանկարի, ապագայի մասնագիտությունների, մասնագիտական կողմնորոշման և մի շարք այլ խնդիրների: