Երաշխավորվել է վերապատրաստումներ իրականացնող 4 կազմակերպություն

2018-06-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/   ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով նախարարության  կողմից երաշխավորվել է 4 կազմակերպություն` «Կրթության ազգային ինստիտուտ » ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ:
Կազմակերպությունների ընտրության համար հիմք է հանդիսացել կրթության և գիտության նախարարի 2018 թվականի փետրվարի 14-ի N 125-Ա/2 հրամանով ստեղծված մրցութայաին հանձնաժողովի եզրակացությունը:
Նշենք, որ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված       մրցույթին մասնակցելու համար դիմել են վերոնշյալ 4 կազմակերպությունները, որոնք բոլորն էլ հաղթահարել են մրցութային շեմը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։