Ավետիսյան դպրոցի շրջանավարտներին բարի երթ է մաղթել Թաներ Աքչամը
2018-06-18
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գործող Ավետիսյան դպրոցը շրջանավարտների երկրորդ սերունդն է ճանապարհել դեպի մեծ կյանք: Դպրոցի ավարտական միջոցառմանն այս տարի ներկա են գտնվել ու շրջանավարտներին բարի երթ մաղթել կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել են նաև դպրոցի բարերարներ Էդվար և Փամելա Ավետիսյանները, արտասահմանից ժամանած մի շարք հյուրեր, հոգաբարձուների խորհրդի անդամներ:
Ավարտական միջոցառման գլխավոր բանախոսը` նշանավոր պատմաբան Թաներ Աքչամը, իր ողջույնի խոսքում աշակերտներին հորդորել է համարձակ ու նորարար լինել, ունենալ սեփական տեսակետ, պաշտպանել դրանք և պայքարել անարդարությունների դեմ: Աքչամը առաջին թուրք գիտնականներից է, որը ճանաչել և բացահայտ քննադատել է հայոց ցեղասպանությունը:
Միջոցառման ավարտին աշակերտներին հանդիսավորությամբ հանձնվել են դպրոցի ավարտական վկայականները: