Սփյուքի ուսուցիչների վերապատրաստում
2007-06-27
2007 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակելու է իրականացնել արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը:
Դասընթացները տեղի կունենան Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի բարձր հովանավորությամբ:
Վերապատրաստումն ընթանալու է Երևանում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ծրագրերով: Դասընթացները կազմակերպվում են լեզվական միջավայրին համապատասխան: Դասավանդման գործընթացում ներգրավվում են Հայաստանի և Սփյուռքի բարձրակարգ մասնագետներ: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այլ նյութեր: