Ծրագրի քննարկումները շարունակվում են

2007-07-24

«Կրթության զարգացման 2008-2015 թվականների պետական ծրագրի» եւ դրա հիմքում դրվելիք Հայաստանի կրթության զարգացման ռազմավարական տեսլականի մշակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում ենÖ‰ Աղվերանում օգոստոսի 6-8-ը տեղի ունեցավ «Կրթության զարգացման 2008-2015 թվականների պետական ծրագրի» եւ ՀՀ կրթության զարգացման տեսլականի մշակման աշխատանքային խմբերի արտագնա նիստըÖ‰

Խմբերում ներգրաված են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տարբեր ստորաբաժանումների, Կրթության ազգային ինստիտուտի, Երեւանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ կրթության բնագավառում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկման էր դրվել մինչ այդ մշակված և «Կրթություն 2015» համաժողովի արդյունքում լրամշակված «Կրթության զարգացման տեսլականի» նախագիծը: Մասնակիցներն առանձին ոլորտներով անդրադառնալով խնդիրներին՝ համաձայնության եկան հիմնական նպատակի սահմանման շուրջÖ‰ Այն է, ապահովել ժամանակակից աշխարհում մրցունակ կրթություն, որին պետք է միտված լինի 2008-2015թթ կրթության բնագավառում իրականացվող քաղաքականությունը: Մրցունակ կրթությունը, ըստ հիշյալ փաստաթղթի, ենթադրում է սովորողների եւ կրթական հաստատությունների՝ գլոբալ ցանցերում ներգրավվելու կարողության ապահովումըÖ‰ Դրան հասնելու ուղիների վերաբերյալ հնչող կարծիքները խիստ հակասկան էին. ծրագրային քաղաքականության իրականացումից մինչեւ ազատ շուկայի կարգավորմանը թողնված համակարգի սահմանումըÖ‰
Ծրագրի շուրջ քննարկումները դեռ կշարունակվեն մինչեւ աշուն, քանի որ փաստաթղթի նախագծի վերջնական տարբերակը ԱԺ-ում նախատեսվում է քննարկել աշնանըÖ‰ 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։