ԿԳ նախարարին կից հասարակական խորհուրդը կունենա նոր կազմ

2018-06-07

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդն այսօր գումարել է արտահերթ նիստ, որը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարը նշել է, որ ԿԳՆ-ն անչափ կարևորում է հանրային կարծիքը. «Բոլոր այն առաջարկներն ու քննադատությունները, որոնք կբարձրացնեն հասարակական խորհրդի անդամները, անպայման հաշվի կառնվեն և իրենց ազդեցությունը կունենան որոշումների կայացման վրա: Ավելին՝ մենք փորձում ենք հաշվի առնել յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը, բոլորին լսել, նրանց հետ խորհրդակցել, որը, իհարկե, մեծ ջանքեր է պահանջում: Բայց քանի որ այս հեղափոխությունը տեղի ունեցավ հասաարակության համախմբման արդյունքում, հետևաբար հանրային կարծիքը չափազանց կարևոր է»-,նշել է Հովհաննես Հովհաննիսյանը: 
Համաձայն հասարակական խորհրդի աշխատակարգի՝ երկու տարին մեկ անգամ խորհրդի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի: Արտահերթ նիստի ընթացքում իրականացված վիճակահանության արդյունքում ութ անդամ դուրս է մնացել խորհրդի կազմից: Նիստի մասնակիցները շնորհակալություն են հայտնել վերջիններիս՝ նրանց ակտիվ գործունեության և համագործակցության համար:
Նշվել է, որ խորհրդի կազմում նոր անդամներ ընդգրկելու նպատակով նախարարությունը սահմանված ժամկետներում հայտարարել էլ մրցույթ: Ստացված հայտերի և այսօր իրականացված ռոտացիայի արդյունքում օրերս կձևավորվի ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։