Հայեցակարգը կներկայացվի քննարկման
2007-06-26
Ավագ դպրոցի հայեցակարգն առաջիկայում հավանության արժանանալու դեպքում, հանրապետության որոշ դպրոցներ սեպտեմբերից կսկսեն նախապատրաստվել 2008-2009 թվականից փորձնական ծրագիր իրականացնելունÖ‰ Իսկ առայժմ հայեցակարգի նախագծի շուրջ քննարկումները շարունակվում ենÖ‰
Կրթության եւ գիտության նախարարի հրամանով ձեւավորված՝ ավագ դպրոցների հայեցակարգը մշակող հանձնաժողովն այսօր նախարարությունում հրավիրել էր հերթական նիստըÖ‰
Ըստ նախագծի` առաջարկվում է ավագ դպրոցների կազմավորումն ու ցանցի կազմակերպումը հանրապետության ողջ տարածքում իրականացնել եռափուլÖ‰ Այդ նպատակով հանձնաժողովի աշխատանքային խումբն աշխատել է կրթության մարզային կառույցների հետ՝ ճշգրտելով վիճակագրական որոշ տվյալներ եւ իրականացնելով նախնական քարտեզագրումÖ‰
Հայեցակարգի նախագիծն ենթադրում է հանրապետությունում ունենալ շուրջ 300 ավագ դպրոց` միջինը մինչեւ 200– 300 աշակերտ խտությամբÖ‰ Ուսուցումը լինելու է հոսքային՝ հիմքում ունենալով աշակերտների նախամասնագիտական կողմնորոշումըÖ‰ Ավագ դպրոցների ծրագրային ապահովման հարցին հանձնաժողովը որոշեց անդրադառնալ առանձինÖ‰
Քննարկմանը հնչած բոլոր դիտողություններն ու առաջարկություններն ի մի բերելուց հետո, առաջիկա 15 օրերի ընթացքում հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը կուղարկվի շահագրգիռ կազմակերպությունների քննարկմանը, ինչպես նաեւ կներկայացվի հանրային քննարկմանÖ‰