Աշխատանքային խորհրդակցություն ԿԳՆ-ում
2018-05-29
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք խնդիրների: Մասնավորապես, քննարկվել են ավարտական և միասնական քննությունների պատշաճ կազմակերպման, Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի գործունեության, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի վերաբերյալ հարցերի: Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նաև դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևի, միջնաժամկետ ծախսային ծրագրերի, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի, ինչպես նաև գնումների որոշակի ընթացակարգերի վերաբերյալ խնդիրների: Նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև օրերս Փարիզում տեղի ունեցած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և 5-րդ քաղաքականության ֆորումի արդյունքներին: