ՍԼՈՎԱԿԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ
2010-03-03
Ս.թ. հուլիսի 5-ից 23-ը կամ հուլիսի 5-ից 16-ը Բրատիսլավայում մեկնարկում են Սլովակիայի մշակույթին և սլովակերեն լեզվին նվիրված ամառային դպրոցի երկշաբաթյա դասընթացներ:
Դասընթացների ընթացքում նախատեսվում են`
• Սլովակերեն լեզվի ինտենսիվ ուսուցում,
• Հասարակական և մշակութային ծրագիր:
Մասնակիցները կարող են հանձնել սլովակերեն լեզվի քննություն և ստանալ B1, B2 կամ C1 մակարդակների վկայական` հավատարմագրված Սլովակիայի Հանրապետության կրթության նախարարության կողմից : Քննության արժեքը 40 եվրո է :
Դասընթացի վճարը կազմում է 480 եվրո:
Գրանցման վճարը` 50 եվրո:
Զբոսանքների, թանգարանների մուտքերի, հասարակական տրանսպորտի և այլն, ինչպես նաև ճանապարհածախսերի և ապահովագրության ծախսերը ներառված չեն վերոնշյալ վճարներում :
On-line գրանցման և մանրամասն տեղեկատվության համար ցանկացողները կարող են այցելել www. uninova.sk/clap կայք:
Լրացուցիչ տեղեկություններ`
http://www.incheba.sk/services/hotel/EN/669
Tel. : ++421263533147
e-mail :clap@uninova.sk












