Պարգևներ` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
2018-04-07
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել ոլորտի մի խումբ փորձառու կին մանկավարժների համար: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շնորհավորել է կրթության ոլորտում աշխատող կանանց՝ շեշտելով, որ նրանք ստանձնել են մեծ պատասխանատվություն ներկայի և ապագայի համար. «Ժամանակակից երեխան դպրոց է մտնում նոր մտածողությամբ և նոր մոտեցումներով: Մանկավարժների աշխատանքն է նրանց նոր մտածողությունն ամրապնդել ազգային արմատներով՝ տալով նրանց Հայաստանի քաղաքացու արժեհամակարգ: Այս իրավամբ կարևոր աշխատանքի և նվիրումի համար շնորհակալ ենք ձեզ »,- նշել է Մ. Մկրտչյանը:
ԿԳ նախարարի տեղակալը տոնական օրվա առիթով և կրթության, դաստիարակության գործում ունեցած ավանդի համար հանդիպմանը ներկա մանկավարժներին հանձնել է պարգևներ:
Մասնավորապես ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվել են ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Նառա Շահենի Մկրտչյանը, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Միշայի Թադևոսյանը և ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի Ռ. Եղոյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Նունե Արմենակի Դոլինյանը: ՀՀ ԿԳՆ պատվոգրի են արաժանացել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի Համազասպյանի անվան պետական քոլեջի դասախոս Անգին Վարդգեսի Արշակյանը, Երևանի թիվ 125 հիմն. դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Մկրտչի Բարսեղյանը, ՀՀ Արմավիրի մարզի Նորավանի միջն. դպրոցի կազմակերպիչ Ջուլիետա Պետրոսի Պետրոսյանը, ՀՀ Արարատի մարզի Զորակի Մ. Մելքոնյանի անվան միջն. դպրոցի ուսուցչուհի Մարգարիտ Արտաշեսի Տեր-Ղազարյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նաիրա Մայիսի Գրիգորյանը:
Իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Բելլա Ալբերտի Հունանյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Ռաֆիկի Ալեքսանյան, ՀՀ Տավուշի մարզի Իջևանի Մ. Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմն. դպրոցի փոխտնօրեն Անահիտ Սեյրանի Ասրյանը, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցի փոխտնօրեն Գոհար Ռաֆիկի Սարխոշյանը արժանացել են ԿԳՆ շնորհակալագրի: