Լևոն Մկրտչյանը ներկայացրել է գիտական կլաստերի նախաձեռնությունը
2018-03-29
Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 28-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել կրթության և գիտության քաղաքականության հարցերով ՌԴ նախագահի օգնական Անդրեյ Ֆուրսենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական երկկողմ հարաբերերությունների ամրապնդման հարցերը:
Կողմերը ներկայացրել են երկու երկրներում վերջին տարիներին կրթություն և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների հիմնական սկզբունքները:
ՀՀ կրթության և գիտության նախարարը ոլորտի բարեփոխումների համատեքստում ներկայացրել է գիտական համատեղ կլաստերներ ձևավորելու նախաձեռնությունը, որը հիմքեր կստեղծի երկու երկրների գիտակրթական ներուժի առավել արդյունավետ դրսևորման և զարգացման համար:
Անդրեյ Ֆուրսենկոն իր խոսքում կարևորել է հայ-ռուսական գիտակրթական համագործակցության ընդլայնումը, մասնավորապես համալսարանական գիտության և բնագիտական ուղղությունների համատեքստում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել բնագիտական ուղղություններով կոնկրետ ծրագրերի իրականացման
վերաբերյալ: