Մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը
2018-01-23
Լոնդոնում մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Համաժողովի ընթացքում տարբեր երկրների կրթության նախարարներ քննարկել են համաշխարհային սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում կրթության որակի բարելավման հիմնահարցերը: Համաժողովի շրջանակում Լևոն Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: Քննարկման առանցքում են եղել ուսուցիչների վերապատրաստման գործընթացում առաջավոր փորձն ու մոտեցումները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից հնարավորությունները կրթության ոլորտում:
Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի կրթության և նախարար Միխայիլ Չխենկելիի հետ: Նախարարները քննարկել են կրթական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես, երկու երկրների բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերի և մասնագիտական կրթության բնագավառում համագործակցության ընդլայնման հետ կապված: