Լևոն Մկրտչյանը կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

2018-01-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հունվարի 22-ից 24-ը ներկա կգտնվի Լոնդոնում կայանալիք Կրթության համաշխարհային համաժողովին, որին կմասնակցի 96 երկրի ներկայացուցիչ: Համաժողովի ընթացքում տարբեր երկրների կրթության նախարարներ կքննարկեն այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք վերաբերում են կրթության որակի բարելավմանը և պայմանավորված են սոցիալ-տնտեսական զարգացման գործում կրթության դերի բարձրացման անհրաժեշտությամբ: Նախատեսվում են նաև քննարկումներ՝ ուղղված կրթության համակարգում համընդհանուր հավասարության ապահովմանը՝ որպես կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության կարևորագույն սկզբունքներից մեկը:

Այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների նախարարների հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։