Փոխըմբռնման հուշագիր

2017-11-03

Այսօր ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (ԿՏԱԿ) և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության (ԴԿՄ) միջև ստորագրվել է կրթության բնագավառում համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, որի հիմնական նպատակն է ԿՏԱԿ-ի և ԴԿՄ-ի միջև խորացնել համագործակցությունը և իրականացնել արդյունավետ փորձի փոխանակումը:  Փոխըմբռնման հուշագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով և նախատեսում է իրականացնել մի շարք աշխատանքներ, այդ թվում.
•աջակցել Եվրահանձնաժողովի Իթվինինգպլյուս ծրագրի ընդլայնմանը Հայաստանում,
• աջակցել «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրի ներդրմանն ու տարածմանը,
•նպաստել դպրոցներում համացանցից անվտանգ օգտվելու հմտությունների զարգացմանը,
•իրականացնել հայաստանյան և համահայկական կրթական ներուժի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված գործունեություն,

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։