«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի» աուդիտի արդյունքները ներկայացվել են դատախազություն
2017-10-17
ՀՀ կրթության և գիտության նախարարի ս.թ. մայիսի 16-ի թիվ 738-Ա հրամանի համաձայան՝ ԿԳՆ աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվել է համակարգի գնահատման աուդիտ:
Ուսումնասիրության արդյունքները, որի ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ և խախտումներ, ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան գրությամբ ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազին: