Արցախի Նախագահն ընդունել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին
2017-06-28
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: