Նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

2017-06-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի կենտրոնական և արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն  Շոն Օ'Սալլիվանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանակի աջակցությամբ կրթության և գիտության ոլորտում իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը:

 ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկին՝ համագործակցության համար՝ ընդգծելով, որ իրականացված աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել կրթության համակարգի համար: Բարձր գնահատելով դպրոցաշինության ոլորտում կատարված աշխատանքները՝ նախարարը շեշտել է համագործակցության հետագա ծրագրերում կրթության քաղաքականության բարելավման փորձագիտական աջակցության կարևորությունը:

Իր հերթին է Շոն Օ'Սալլիվանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի թիմը ոգևորված է կրթության ոլորտի բարեփոխումներին աջակցելու հեռանկարից:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը բանկի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում իրականացված կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները և այս փուլում համակարգի առջև ծառացած խնդիրներն ու առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող  մի շարք աշխատանքային հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։