Նախարարությունը պատրաստակամ է քննարկել ստացված բոլոր առաջարկությունները

2017-06-20

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն հանդիպում է ունեցել «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության ներառականությանն առնչվող հարցեր: ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների դերակատարությունը՝ շեշտելով, որ կրթության համակարգում համընդհանուր ներառականությանն անցում կատարելու հարցում նախարարությունը կարևորում է միջազգային և հասարակական կառույցների աջակցությունը: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումները իրավական դաշտի վերլուծության և կրթական իրավունքների իրացման առնչությամբ: Լ. Մկրտչյանը շեշտել է, որ նախարարությունը պատրաստ է քննարկել ցանկացած բովանդակային առաջարկություն, որը կարող է նպաստել ներառական կրթության կազմակերպման համակարգի ընդլայնմանն ու կայացմանը: Նշվել է, որ այս տարի հանրապետության 3 մարզերում անցում կկատարվի համընդհանուր ներառական կրթության. Սյունիքում համընդհանուր ներառականության անցումը ավարտվել է 2016 թվականին, 2017-ին գործընթացը կավարտվի նաև Լոռու և Տավուշի մարզերում: Համընդհանուր ներառական կրթության անցման գործընթացը հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում նախատեսվում է ավարտին հասցնել 2021 թվականին:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։