«Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթ

2008-11-28

Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում նոյեմբերի 27-ին կայացավ «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթի երկրորդ փուլը:
Մրցույթը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Բրիթիշ Քաունսիլը, «ԱրմենՏել» ընկերությունը և «Պատանեկան նվաճումներ» հասարակական կազամակերպությունը: «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթն ազգային  և միջազգային մասշտաբի բացառիկ մրցույթների շարք է, որը նպատակ ունի երիտասարդների շրջանում խրախուսել նորամուծությունները, զարգացնել նրանց ձեռնարկատիրական հմտությունները  և  աշխատունակությունը:

Մրցույթի ժյուրիի կազմում էին` Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան  Չարլզ Լոնսդեյլը, ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ  Բեղլոյանը,   Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Գրիգոր ՀարությունյանըÖ‰  Գյումրու միջին մասնագիտական չորս հաստատության (քոլեջների) 80 ուսանողից բաղկացած 16 թիմի «ԱրմենՏել»-ի կողմից տրվեցին առաջադրանքներ: Հաղթող ճանաչվեց երկու թիմ, որոնք առաջին մրցույթում հաղթող ճանաչված մյուս երկու թիմերի հետ 2008թ. դեկտեմբերին Երևանում կմասնակցեն ազգային մրցույթի եզրափակիչ փուլին:
Ազգային եզրափակչի հաղթողները 2009թ. մարտին կմասնակցեն Բուլղարիայում կայանալիք միջազգային եզրափակիչ մրցույթին:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։