ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹ
2008-11-28
Չեխիայի Հանրապետության կառավարությունը 2009-2010 ուստարվա համար հայտարարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթաթոշակային ծրագրի մրցույթ` բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանների համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս Չեխիայի բարձրագույն կրթական հաստատություններում մի շարք մասնագիտությունների գծով ստանալ համապատասխան կրթություն: Ծրագրից օգտվելու հնարավորություն կընձեռնվի զարգացող երկրներում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված, համապատասխան ակադեմիական որակավորում ունեցող անձանց:
Փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը` ս/թ դեկտեմբերի 5-ը: Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն:
Հասցե` Կառավարական տուն 3, 6-րդ հարկ, 619 սենյակ /հեռ. 56-23-64/: