Պարգևներ գիտնականներին
2008-11-28
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ Արվեստի ինստիտուտի 50 ամյակին նվիրված հոբելյանական նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանը, վաստակաշատ գիտնականներ, արվեստագետներ: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին` նախարար Ս. Սեյրանյանը նշեց. «Հաստատության կեսդարյա կենսագրության մեջ իրենց ավանդն ունեն բազմաթիվ մտավորականներ ու գիտնականներ, ովքեր իրենց ամենօրյա ջանքերով հայ մշակույթը հասանելի են դարձնում աշխարհի տարբեր ժողովուրդներին»:
Նախարարը բարձր գնահատեց արվեստի ինստիտուտի կատարած աշխատանքը հայագիտության զարգացման բնագավառում: «Դժվար է այսօր նյութական գնահատական տալ Ձեր կատարած աշխատանքին, որովհետև այն ինչ կատարել ու կատարում եք Դուք, այլ արժեքային սանդղակով է միայն չափելի»,- նշեց նախարարը:
Նախարար Սպարտակ Սեյրանյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի 50 ամյակի կապակցությամբ վաստակաշատ գիտնականներին պարգևատրեց կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով:
ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվել են`
Աղասյան Արարատ Վլադիմիրի- ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
Ասատրյան Աննա Գրիգորի- ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն
Ղազարյան Վիգեն Հովհաննեսի- ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի վարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
Ռուխիկյան Մարգարիտա Աշոտի- ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր
ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով պարգևատրվել են`
Բաղդասարյան Անահիտ Հովհաննեսի- ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու
Մանուկյան Սեյրանուշ Սոսի- ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու
Պիկիչյան Հռիփսիմե Վահրամի- ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով պարգևատրվել են`
Ավանեսով Արթուր Յուրիի- ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու
Բուլության Վարդուհի Հարությունի- ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող
Պետրոսյան Արուսյակ Մարկի- ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող












