Ի գիտություն 2009 թվականի դիմորդների
2008-11-28
«Կրթության մասին» ՀՀ օրենքին համաձայն` նոյեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև միջպետական համաձայնագրերով հիմնադրված և պետության մասնակցությամբ հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ 2009-2010 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
2009 թ.-ին քսան նոր մասնագիտություն է ներդրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Երևանի կրթահամալիր), Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում, Գորիսի պետական համալսարանում: