ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի շնորհավորական ուղերձն ուսանողների միջազգային օրվա առթիվ
2009-11-16
Ուսանողների միջազգային օրը` նոյեմբերի 17-ը, ողջ աշխարհում նշվում է առանձնակի ջերմությամբ` որպես ուսանողների համերաշխության օր: Ավելի քան կես դար առաջ աշխարհի ուսանողներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ ֆաշիզմի` ապացուցելով պայքարի իրենց անմնացորդ նվիրումն ու հաղթանակի հասնելու անկոտրում կամքը:
Տասնամյակներ շարունակ աշխարհի ուսանողներն ակտիվ և միասնական ներգրավված են ինչպես իրենց երկրներում ամենօրյա խնդիրների, այնպես էլ գլոբալ ու համամարդկային հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում:
Շնորհավորում եմ բոլորիդ` ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, և ցանկանում, որ առավել պատասխանատվությամբ մասնակցեք մեր երկրի գիտակրթական ու հասարակական գործընթացներին և ձեզ բնորոշ լավատեսությամբ ու եռանդով համախմբեք ոչ միայն մյուս երիտասարդներին, այլև ողջ հասարակությանը: