Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերի ընդունում

2017-02-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2017թ. փետրվարի 27-ից մարտի 13-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում: 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։