Կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի գործընկերներ,
2016-12-30
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Կրթության ոլորտը մշտապես եղել է մեր ազգային ինքնության պահպանման բաղադրիչն ու հուսալի ապագա կերտելու կարևորագույն միջոցը:
Ուստի, մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է մասնագիտական գործունեությունն իրականացնելիս լինել առավել զգոն և խստապահանջ՝ ոլորտի առջև դրված մարտահրավերներին դիմակայելու և ցանկալի արդյունքն առավել տեսանելի դարձնելու համար:
Ցանկանում եմ, որ գալիք 2017 թվականը լինի աշխատանքային նորանոր ձեռքբերումների ու հաջողությունների, խաղաղության, առաջընթացի և բարօրության տարի:
Թող այն բոլորիս բերի անձնական երջանկություն, ցանկությունների իրականացում և լավատեսություն:
ՀՀ կրթության և գիտության նախարար ՝ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ