««ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐ
2010-03-31
«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1/ 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում գործող ուսումնական հաստատություններում և կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններում կրթության և ուսուցման լեզուն գրական հայերենն է` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:».
2/ 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաuտանի Հանրապետության տարածքում օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման ոչ հանրակրթական և հանրակրթական ուuումնական հաuտատություն կարող է հիմնվել միայն Հայաuտանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ կամ մասնակցությամբ»:
3/ 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության նախնական /արհեստագործական/, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում «հայոց լեզու» առարկայի ընդունելության քննությունը և ընթացիկ ուսուցումը պարտադիր է:
Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց /այդ թվում` փախստականների/ ընդունելությունն ուսումնական հաստատություն, ինչպես նաև նրանց ուսուցման և դաստիարակության կազմակերպման լեզվական առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի `
1) 4-րդ հոդվածի 9-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերը:
2) 7-րդ հոդվածը լրացնել 12-րդ և 13-րդ մասերով.
«12. Հայաuտանի Հանրապետության տարածքում օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով հանրակրթական ծրագրեր իրականացնող ուuումնական հաuտատություն կարող է հիմնվել միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ կամ մասնակցությամբ: Սույն մասում նշված համաձայնեցման կարգը լիազորված մարմնի ներկայացմամբ` սահմանում է ՀՀ կառավարությունը:
13. Օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով հանրակրթական ծրագրեր իրականացնող ուuումնական հաuտատությունների հիմնադրման համար անհրաժեշտ պայմանները (կրթական ծրագրեր իրականացնոլու մասով), լիցենզավորման առանձնահատկությունները և ծրագրի իրականացումն ապահովող այլ իրավական ակտերը մշակում և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում լիազորված մարմինը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:












