ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2016-12-21
Դեկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի նիստի N 33 արձանագրության 8-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվա¬կանի մայիսի 15-ի N 705-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,
««Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշումների և արձանագրային նախագծերը: