«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-03-31
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը «մասնագիտական» բառից հետո լրացնել «ինչպես նաև լրացուցիչ» բառերով.
2) որոշման 5-րդ կետը լրացնել նոր` ը) ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«ը) սովորողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.>>.
3) որոշմամբ հաստատված կանոնադրությունը 10-րդ կետից հետո լրացնել նոր` 10.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Կոնսերվատորիան իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական, ինչպես նաև՝ լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում ու որակավորման բարձրացում.
4) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.
5) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
6) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
7) մշակութային գործունեության (ուսանողական համերգներ, փառատոններ) ծավալում.
8) սովորողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












