Գրքի շնորհանդես ֆիզմաթ դպրոցում
2016-12-01
Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում տեղի է ունեցել նշանավոր մաթեմատիկոս և ֆիզիկոս Լեոնարդ Էյլերի հիշատակին նվիրված «Էյլեր. նամակներ Գերմանիայի արքայադստերը» գրքի շնորհանդեսը:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են ՀՀ-ում Շվեյցարիայի Արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, գրքի թարգմանիչ, ֆիզմաթ դպրոցի նախկին շրջանավարտ Խաչիկ Գրիգորյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը, ովքեր իրենց խոսքում ընդգծել են մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտում ականավոր գիտնական Լեոնարդ Էյլերի գործունեությունը, ոչ միայն իբրև գիտնականի, այլ իբրև հասարակական գործչի և մեծ մտածողի: Դպրոցի սաները հանդես են եկել գրքի թատերական բեմականացմամբ: Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև Էյլերի կյանքին ու գործունեությանը նվիրված տեսաֆիլմ:
Գիրքը հրատարակվել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, «Անկյունաքար» հրատարակչության կողմից: