Ամփոփվել են «Թեժ գծով» ստացված ահազանգերի արդյունքները

2016-11-21

Ի կատարումն ՀՀ կառավարության հանձնարարականի` ամփոփվել են նախորդ շաբաթվա ընթացքում  «Թեժ գծով» ստացված ահազանգերի արդյունքները: Նոյեմբերի 14-21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թեժ գծով» քաղաքացիներից ստացվել է 14 ահազանգ, որից գրավոր պարզաբանում է տրվել 1 ահազանգի: Բարձրացված խնդիրների վերաբերյալ լիարժեք պատասխաններ տրամադրելու նպատակով, ըստ պատկանելության, համապատասխան կազմակերպություններ է ուղարկվել 2 ահազանգ /քաղաքացիներին տրվել են համապատասխան ծանուցումներ/, ուսումնասիրության փուլում է 5 ահազանգ:Ստացված  ահազանգերը հիմնականում վերաբերել են հանրակրթական և բուհական խնդիրներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։