Ամփոփվել են «Թեժ գծով» ստացված ահազանգերի արդյունքները
2016-11-14
Ի կատարումն ՀՀ կառավարության հանձնարարականի` ամփոփվել են նախորդ շաբաթվա ընթացքում «Թեժ գծով» ստացված ահազանգերի արդյունքները: Նոյեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թեժ գծով» քաղաքացիներից ստացվել է 14 ահազանգ, որից գրավոր պարզաբանում է տրվել 4 ահազանգի:Բարձրացված խնդիրների վերաբերյալ լիարժեք պատասխաններ տրամադրելու նպատակով, ըստ պատկանելության, համապատասխան կազմակերպություններ է ուղարկվել 3 ահազանգ /քաղաքացիներին տրվել են համապատասխան ծանուցումներ/, ուսումնասիրության փուլում է 7 ահազանգ:Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են իրավական ակտերին, հանրակրթական, բուհական և ջեռուցման խնդիրներին: