Ի կատարումն ՀՀ կառավարության հանձնարարականի` ամփոփվել են «Թեժ գծով» ստացված ահազանգերի արդյունքները

2016-11-07

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թեժ գծով» քաղաքացիներից ստացվել է 21 ահազանգ, որից գրավոր պարզաբանում է տրվել 5 ահազանգի, ի գիտություն ընդունվել 6-ը: Բարձրացված խնդիրների վերաբերյալ լիարժեք պատասխաններ տրամադրելու նպատակով, ըստ պատկանելության, համապատասխան կազմակերպություններ է ուղարկվել 8 ահազանգ /քաղաքացիներին տրվել են համապատասխան ծանուցումներ/, իսկ ուսումնասիրության փուլում է 2 ահազանգ: Ստացված  ահազանգերը հիմնականում վերաբերել են հանրակրթական և բուհական խնդիրներին, ուսհաստատություններում ջեռուցման ապահովման և աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։