«Միասին խթանենք կրթության որակ, հասանելիություն և մատչելիություն» խորագրով ցուցահանդես:

2010-03-26

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և Բաց հասարակության ինստիտուտի /Բուդապեշտ/ հետ համատեղ, կազմակերպում է «Միասին խթանենք կրթության որակ, հասանելիություն և մատչելիություն»  խորագրով ցուցահանդես:
 
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն կրթությանը վերաբերող գրականություն, բուկլետներ, տեսանյութեր,  մասնագետների  կողմից մշակված և կազմված, երեխաների ունակություններն ու հմտությունները զարգացնող խաղեր և դիդակտիկ  նյութեր;
Ցուցահանդեսին կարող են մասնակցել այս նախաձեռնությամբ հետաքրքրված բոլոր շահագրգիռ կողմերը:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը մինչև ս/թ ապրիլի 15-ը կատարում է  ցուցահանդեսում ներկայացվող նյութերի նախնական հավաքագրումը:
 Հասցեն` ք. Երևան, Կորյունի փ. 19 /ա, հեռ. 56.01.43:
Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո ցուցահանդեսի անցկացման վայրի, օրվա և ժամի վերաբերյալ   կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։