Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
2010-03-26
ա) բարձրագույն կրթություն,
բ) վերջին տասը տարվա ընթացքում կրթության ոլորտում առնվազն հինգ տարվա մասնագիտական կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
գ) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, աշխատանքային օրենսգիրք, կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Հավակնորդը պարտավոր է ազատ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի և ունենա համակարգչային (առնվազն Word ծրագիր) և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
Գյումրու N 4 արհեստագործական ուսումնարանի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) երկու լուսանկար 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճեն,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը)բնութագիր վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/,
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ,
ե)ուսումնական հաստատության զարգացման և բարեփոխման հայեցակարգ /նախատեսվող հինգ տարվա պաշտոնավարման համար/:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2010թ. մարտի 31-ից մինչև մայիսի 3-ը (ներառյալ), ժամը՝ 10.00-ից 13.00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483:
Մրցույթը տեղի կունենա 2009 թվականի մայիսի 11-ին, ժամը 12.00-ին Գյումրու N 4 արհեստագործական ուսումնարանում:












